Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրաքի դատարանը Քրդստանի հանրաքվեն կազմակերպած հանձնաժողովականներին կալանելու որոշում է կայացրել

Իրաքի դատարանը Քրդստանի հանրաքվեն կազմակերպած հանձնաժողովականներին կալանելու որոշում է կայացրել
12.10.2017 | 02:49

Իրաքի դաշնային դատարանը Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում հանրաքվե իրականացրած ընտրական հանձնաժողովի նախագահին և անդամներին կալանավորելու որոշում է կայացրել` հայտարարել է դաշնային դատարանի խոսնակ Աբդուսեդար Բայրաքթարը:

Նա նշել է, որ դատարանն իրավունք չունի քայլեր ձեռնարկել հանրաքվեի ժամանակ քվեարկած պատգամավորների դեմ: Իրաքի խորհրդարանը դիմել էր դաշնային դատարանին՝ պահանջելով դատական գործընթաց սկսել քվեարկությանը մասնակցած քուրդ պատգամավորների նկատմամբ:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ